«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանը Վրաստանի գազը 500 միլիոն խորանարդ մետրով կավելացնի

Ադրբեջանը Վրաստանի գազը 500 միլիոն խորանարդ մետրով կավելացնի
01.03.2016 | 11:07

Ադրբեջանը Վրաստանին կապահովի տարեկան հավելյալ մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարմամբ՝ Բաքվում ընթացող «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների երկրորդ նիստում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
«Նախկինում մենք «Շահ Դենիզից» Վրաստանին մատակարարել ենք տարեկան մինչև 800 միլիոն խորանարդ մետր գազ։ Այժմ մենք պետք է մատակարարման ծավալը հասցնենք մինչև 1,5 միլիարդի և ևս 1,5 միլիարդ խորանարդ մետրի գազատարով, որ երկու երկրները միացնում է Ղազախի շրջանում»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ